«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
17.05.2013 | 01:07

...թե Ծառուկյանի վերջին հայտարարությունը, դրան հաջորդող գործընթացները ահավոր սրել են ԲՀԿ-ում առանց այն էլ բանի չնման իրավիճակը, ուր նոր թափ են հավաքել «վհուկների որսը», բերիայորեն «գործ» տալու ակցիաները: Ասում են նաև, թե այս իրավիճակը լցրել է ԲՀԿ-ում շատերի` առանց այն էլ լցված համբերության բաժակը։ «Եթե էս ամեն ինչը Ծառուկյանը կարգի չբերի, վերջ չդնի էս անհամ-աննորմալ վիճակին, ապա ԲՀԿ-ից կմնա միայն կամուֆլյաժը, սաղս դուրս կգանք։ Ինչքա՞ն կարելի է սենց հանդուրժել, նադայել եղանք»,- ասաց «անտիընդդիմադիր» ներկայացուցիչներից մեկը` խիստ «նադայել եղած»:

Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ